ՉՀԻՇԵՑԻՆ ԶՈՀԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ 88-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցն էր: «Ժողովուրդ» օրաթերթ զանգահարած գյումրեցիներին զայրացրել էր այն հանգամանքը, որ մանավանդ 11:40-ին՝ երկրաշարժի ժամին, հեռուստաընկերություններն այդպես էլ չեն հիշել աղետի մասին: Լավագույն դեպքում այդ մասին խոսել են՝ լուսաբանելով աղետի գոտի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես վարչապետի այցը: Միայն Գյումրու տեղական հեռուստաընկերություններով է մի պահ հայտարարվել լռության րոպե: Իսկ երկրի թիվ մեկ Հանրային հեռուստաընկերությամբ ժամը 11:40-ին ընթացել է «Աննա» սերիալի ցուցադրությունը: Մինչդեռ գյումրեցիները կարծում են, որ կարող էին մի պահ ընդհատել սերիալի ցուցադրությունը՝ ի հիշատակ անմեղ զոհերի:




Լրահոս