Armenian text to speach

«Կոնյակի» հարցը՝ կրկին օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 23-ի Կառավարության նիստում վերահաստատեց, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, քանի որ այն ստեղծվում է միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից:

Փաստորեն, դեպի Եվրոպա ձգտող հայկական իշխանությունների առջեւ խիստ պահանջներ են դրվում, անգամ սահմանվում են ժամկետներ. գրեթե 20 տարի։

«Կոնյակ» անունը հայկական շուկայից հանելու մասին իշխանությունները դեռեւս 2021-ին էին խոսում, ասում, որ Հայաստանն ու Եվրոպական Միությունն առաջիկայում նախատեսում են ֆինանսավորման նոր համաձայնագիր ստորագրել, որով ԵՄ-ն Հայաստանին 3 մլն եվրո գումար կտրամադրեր։

Հայաստանը պետք է դադարեցներ հայկական կոնյակի համար «Կոնյակ» անվան կիրառությունը, այդ գումարով կազմակերպեր եւ մշակեր հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդեր ու խթաներ դրա օգտագործումն ու տարածումը, ինչպես նաեւ կազմակերպեր հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկաներում։

2021 թվականից ակնհայտ որեւէ փոփոխություններ չեն եղել, ինչն էլ, հնարավոր է, բարկացրել է եվրոպացիներին։

Հիշեցնենք, որ  «Կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից։

Նույն համաձայնագրով նախատեսվում էր հրաժարվել նաեւ «Շամպայն» անվանումից։ Այս անուններից հրաժարվելու ու նոր անուններ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչեւ 2043 թվականը։

Ստացվում է, որ իշխանությունները մերժում են ե՛ւ կոնյակը ե՛ւ Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ։

 

 

 

 

 

Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսինը՝ արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանը, օրեր առաջ նշանակվել է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետ։

Թամարյանը 12 տարի է աշխատում է արդարադատության ոլորտում, 2013-ին եղել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ։ Եվ, ահա, առաջին կարգի մասնագետից Թամարյանը 12 տարի անց դարձավ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի պետ։

Հետաքրքիր փաստն այն է, որ քրեակատարողական հենց այս հիմնարկում են գտնվում կալանավորված Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանն ու բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։

Իսկ ի՞նչ ունեցվածք ունի Ռոբերտ Թամարյանը.

Քրեակատարողական հիմնարկի պետի հաստիքը նրա երկրորդ պաշտոնն է այս տարի, մինչ այդ Թամարյանը 2025 թվականի մայիսի 8-ի հրամանով նշանակվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, եւ հենց այս պաշտոնավարման ընթացքում է նա հայտարարագիր ներկայացրել։

2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Թամարյանն ունի 3 անշարժ գույք՝ 3-ն էլ բնակարան Երեւանում, որից 2-ը ժառանգություն է ստացել։

2020 թվականին Թամարյանը ձեռք է բերել MITSUBISHI մակնիշի մեքենա։

ՔԿՀ-ի պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 222 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 10 մլն դրամ, 33 հազար դոլար։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 47 մլն 194 հազար դրամ, որից 6 մլն 776 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է քրեակատարողական ծառայությունից, 1 մլն 495 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է, իսկ գրեթե 40 մլն դրամը ստացված փոխառություններ են «Հայէկոնոմբանկ»-ից։

Ռոբերտ Թամարյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 266 հազար դրամ։ Այս բաժնից տեղեկանում ենք, որ բնակարաններից մեկի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 63 հազար 952 դոլար։

 

 

 

 

Հոկտեմբերի 25-ին Հովհաննավանքում, Ստեփան Ասատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված պատարագի ընթացքում, Արագածոտնի թեմի հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են եղել։

 

Հոգեւորականներից մեկին նստեցրել են մեքենա եւ վարել 100 մոտ մետր՝ Հովհաննավանքից անհասկանալի ուղղությամբ։

Տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի՝ Հովհաննավանք գալուց եւ Ստեփան Ասատրյանի կազմակերպած պատարագին մասնակցելուց առաջ քաղաքացիական հագուստներով իրավապահները հսկողություն են իրականացրել Արագածոտնի թեմի տարբեր հոգեւորականների նստավայրերում, որպեսզի կանխեն նրանց հնարավոր այցը Հովհաննավանք։

Այս իրավիճակին զուգահեռ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ 2025թ. հոկտեմբերի 26-ին ոստիկանները փորձում էին Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկել, երբ քահանան վաղ առավոտյան գնում էր Սաղմոսավանք՝ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցելու: Առաջին անգամ փորձ կատարեցին բերման ենթարկել Աշտարակ քաղաքում՝ Թեմի առաջնորդարանի շենքի դիմաց, սակայն երբ տեսան, որ ուղեկցող մարդիկ կան, հեռացան:

Ոստիկանների  պնդումները («100 տոկոս գնալու ենք», «էդ անվիճելի է»), դադարեցին Տեր Փառենի համառության շնորհիվ, եւ իրավիճակը հանգուցալուծվեց, երբ նրանք համոզվեցին, որ քահանան գնում է Սաղմոսավանք, ոչ թե Հովհաննավանք:

Սակայն, մինչ Տեր Փառենին հավատացել ու հանգիստ են թողել, հոգեւորականներից մեկի դեպքում իրավիճակը առավել մտահոգիչ է եղել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով անձինք (ըստ էության` իրավապահները) հոգեւորականի են մեքենայով առեւանգել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանին քաղաքացիական հագուստով անձինք (ըստ էության՝ իրավապահները) մեքենա են նստեցրել, մոտ հարյուր մետր տարել են, ու երբ համոզվել են, որ նա Հովաննավանք չի գնում, իջեցրել են նրան մեքենայից, բայց միանգամայն այլ վայրում։

Ասել է թե՝ հոգեւորականին զրկել են ազատ տեղաշարժվելուց, ստիպողաբար նստեցրել են մեքենա, ըստ էության՝ առեւանգել, ու հետո որոշել են թողել ազատ։

 

 

 

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը միակը չէ, որ իրավապահների տեսադաշտում է։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ առաջիկայում աղմկահարույց բացահայտումներ են սպասվում որոշ բուհերում, որտեղ, օպերատիվ գործողությունների արդյունքում, ի հայտ են եկել  աղմկահարույց փաստեր։

Թե ինչ փաստերի մասին է խոսքը եւ որ համալսարաններում՝  այս պահին այն չենք հրապարակում՝  նախաքննությանը չվնասելու համար. կսպասենք զարգացումներին։

Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը եւ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը տեղեկացրել էր, որ ռեկտորն ու պրոռեկտորը մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար:

Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին նաեւ համալսարանի այլ աշխատակիցներ:

Արդյունքում՝ դատարանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք եւ որպես համակցված միջոց՝ 20 մլն դրամ գրավ։

Մանկավարժականի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը չի կալանավորվել։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Հարությունյանի նկատմամբ կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելով, որ տվել է խոստովանական ցուցմունք։

 

 




Լրահոս