Armenian text to speach

Ո՞Վ Է ԵՂԵԼ ԿՈՐԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ծափաթաղում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են.  երեքամյա Տիգրանը դեռ չի գտնվել։

 

ArmLur.am լրատվականի հետ զրույցում Ծափաթաղի համայնքապետ Դավիթ Գզողյանը նշեց, որ երեխան կորել է տան մոտակայքից. ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացվել։ Այլ մանրամասներ համայնքապետը չցանկացավ հայտնել։

«Երեխան տնից դուրս է եկել. նա մենակ չի եղել, փոքրիկի հետ էր չորս տարեկան մի երեխա։ Վերջինս, սակայն, ոչինչ չի կարողանում մեզ հայտնել։

Վերջին անգամ այդ երեխան է եղել Տիգրանի հետ, նա որոշակի խնդիրներ ունի եւ չի կարողանում խոսել»,- ArmLur.am լրատվականին հայտնեց Արտանիշ համայնքի վարչական ղեկավար Ռոբերտ Շուշանյանը։

Արտանիշի համայնքապետը նաեւ տեղեկացրեց, որ համայնքն ամբողջովին ներգրավված է Ծափաթաղում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։

Ինչպես Ռոբերտ Շուշանյանն է հայտնում՝ հարակից համայնքներից եւս միացել են որոնողական աշխատանքներին։

Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ 3-ամյա Տիգրան  Օգանեսովը, դեռեւս անհասկանալի պայմաններում, կորել է:

(28.10.2025-ի ուշ գիշերվա դրությամբ երեքամյա փոքրիկին դեռ չէին գտել)։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ




Լրահոս