Այս տարվա մարտին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նշանակվեց ևս մեկ փոխնախարար՝ Հասմիկ Ավագյանը։
Ավագյանը դարձավ Ժաննա Անդրեասյանի 5-րդ տեղակալը։
Մինչ այդ նա Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչն էր դեռ 2020 թվականից, ապա գրեթե 1 տարի զբաղեցրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտորի պաշտոնը։
Հասմիկ Ավագյանը ներկայացրել է պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր։ Համաձայն այդ հայտարարագրի՝ փոխնախարարն անշարժ գույք չի հայտարարարգրել։ Նա ունի 1 CHEVROLET մակնիշի ավտոմեքենա։
Պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ առկա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 660 հազար դրամ, Հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 2 մլն 772 հազար դրամ, որից 2 մլն 345 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից, 306 հազար 554 դրամը՝ ԿԳՄՍ նախարարությունից ստացված աշխատանքի վարձարությունն է։ Եկամուտներից 120 հազար դրամը Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է նույն իստիտուտից։
Էմմա Միքայելյան
























