Ուկրաինայի հատուկ ծառայությունները հայտնել են, որ ոչնչացրել են Ռուսաստանի գաղտնի «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռի արձակման համակարգը Աստրախանի մարզի Կապուստին Յար ռազմակայանում։
ՍԲՈւ ղեկավար Վասիլ Մալյուկի խոսքով՝ գործողությունն իրականացվել է Ուկրաինայի մի քանի հատուկ ծառայությունների համատեղ ուժերով և լիովին հաջող է եղել։
Ուկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը արձակել է մեկ «Օրեշնիկ» հրթիռ, երկրորդը կորցրել է, իսկ առնվազն մեկը դեռ պահում է։ Կրեմլը կարող է այն տեղակայել Բելառուսում, ինչն ըստ Զելենսկու՝ սպառնում է Եվրոպայի մի մասին, քանի որ հրթիռի հեռահարությունը մոտ 5500 կմ է։
Արևմտյան փորձագետները կարծում են, որ «Օրեշնիկ»-ը խորհրդային RS-26 «Ռուբեժ» հրթիռի փոփոխված տարբերակն է, որը կարող է կրել մինչև վեց միջուկային կամ սովորական մարտագլխիկ։
Հրթիռի առաջին կիրառումը եղել է Դնեպր քաղաքին ուղղված հարձակման ժամանակ նոյեմբերի 21-ին։





























