Armenian text to speach

Արարատ Միրզոյանի կինը ներկա կգտնվի Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԳ նախարարի տիկնոջը՝ Գոհար Աբաջյանին ներառել են Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովում։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմ բերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 905-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»։

Նշենք, որ նախարարի կինը վերջերս նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն:




Լրահոս