Թուրքիայում 11 անձ դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ հունվարին լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի պատճառով։
Հրդեհի հետևանքով հունվարին մահացել է 78 մարդ, այդ թվում՝ 34 երեխա։
Դատապարտյալների թվում են հյուրանոցի սեփականատերը, կառավարման խորհուրդի անդամներ, մենեջերներ, անձնակազմ, փոխքաղաքապետ և փրկարար ծառայության աշխատակիցներ։
Հրդեհը բռնկվել էր 12 հարկանի հյուրանոցի ռեստորանի հարկում, հյուրերը վախից բաց պատուհաններից ցատկել են։

























































































