Ալեք Սահակյանն է, Պետերբուգի միջազգային մրցույթի հատուկ մրցանակակիր և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի շահառու։ Նրա բազմաթիվ հաջողությունների հիմքում ոչ միայն տաղանդն ու շատ աշխատասիրությունն է ընկած, այլ նաև հիմնադրամի աջակցությունը՝ աշխարհահռչակ երաժիշտների հետ մաստեր-կլասների, լեզուների իմացության դասընթացների միջոցով։
Առաջիկայում Ալեքը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի շահառու բազմաթիվ տաղանդաշատ երեխաներ է՛լ ավելի լայն հնարավորություն կունենան։ «Ռենշին» ընկերությունը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցության հուշագիր ստորագրեցին։
Այս նախաձեռնությունը Ռենշինի սոցիալական պատասխանատվության ռազմավարության կարևոր բաղադրիչն է, որի նպատակն է աջակցել կրթական ծրագրերին, երիտասարդների կարողությունների զարգացմանը և միջազգային ճանաչման հնարավորություններին։
Անի Մավյանի խոսքով՝ սա ներդրում է ոչ միայն տաղանդների, այլև Հայաստանի մշակութային ժառանգության շարունակականության մեջ և Հայաստանի երաժշտական ապագայի կառուցման նոր փուլ։ Առաջիկա տարվա ընթացքում ընկերությունը 100 մլն դրամ ներդրում կանի՝ այս համագործակցության միջոցով միավորելով կրթությունը և արվեստը, ապագա հայ վիրտուոզներ պատրաստելու և նրանց տալ համաշխարհային բեմեր հասնելու հնարավորության նպատակով։
5 տարվա ընթացքում Հիմնադրամի կրթական ծրագրում ընդգրկված են եղել 78 տաղանդավոր երեխաներ: Նրանք ստացել են կրթաթոշակներ, մասնակցել տարբեր միջազգային մրցույթների ու հանդիպել այնպիսի երաժիշտների, որոնք մեծ հետք են թողել նրանց մասնագիտական հաջողությունների մեջ և Հայաստանը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու հնարավորություն տվել։
Ալեքի աշխարհահռչակ ֆլեյտիստ դառնալու ճանապարհը մի մեծ քայլով մոտեցել է՝ «Ռենշին» ընկերության ներդրման շնորհիվ։
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































