ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Financial Times-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը հաջորդ շաբաթ առևտրային համաձայնագիր կստորագրեն՝ Կորեայի Հանրապետությունում երկու երկրների առաջնորդների միջև բանակցություններից հետո։
Հոկտեմբերի 30-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում։ Չինաստանի առևտրի նախարարության տվյալներով՝ առաջնորդների բանակցություններից հետո Միացյալ Նահանգները կվերացնի չինական ապրանքների վրա սահմանված այսպես կոչված 10% ֆենտանիլի մաքսատուրքերը և կերկարաձգի լրացուցիչ 24% մաքսատուրքի կասեցումը, մինչդեռ Չինաստանը «համապատասխանաբար կհարմարեցնի վերոնշյալ ԱՄՆ մաքսատուրքերի դեմ հակազդեցությունները»։
Վաշինգտոնը և Պեկինը համաձայնել են մեկ տարով կասեցնել միմյանց նավաշինական արդյունաբերության դեմ միջոցառումները։ ԱՄՆ-ն նաև մեկ տարով կդադարեցնի սեպտեմբերի 29-ին հայտարարված արտահանման սահմանափակումները, որոնք վերաբերում են պատժամիջոցների ցանկում ընդգրկված չինական ընկերությունների բոլոր դուստր ձեռնարկություններին։ Չինաստանը մեկ տարով կդադարեցնի հոկտեմբերի 9-ին հայտարարված արտահանման վերահսկողության միջոցառումները։























































































