Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝  «Շամշյան.քոմ»-ից

Արզնի համայնքում հակասանիտարական վիճակում գտնվող տարածքը, որտեղից համայնքի ղեկավարի ու բնակիչների կողմից հեռացվել էր մի քանի տոննա աղբ, արդեն դառնում է բնության գողտրիկ անկյուն: Տարածքում իրականացվել է ծառատունկ, տնկվել են 6 տեսակի 150-ից ավելի ծառեր՝ նաեւ արցախյան պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների անուններով, ովքեր ծնվել ու մեծացել են Արզնի համայնքում. հիմա ամեն հերոս իր անվանական ծառն է ունենալու:

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ո՞րն է քաղաքացիական ծառայող դառնալու համար անհրաժեշտ կրթության չափանիշը:

Արտակ Դալլաքյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար ՀՀ քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, իսկ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ համապատասխան մասնագիտական կրթություն՝ բացառությամբ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար, որոնց համար առնվազն միջնակարգ կրթություն է պահանջվում: 

ՀՀ քաղաքացիական ծառայության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առանձին դեպքերում մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար պաշտոնի անձնագրով կարող է սահմանվել բարձրագույն (մասնագիտական) կրթություն ունենալու պահանջ:

 

 

ԱՌԱՔՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ տեսակի առաքանիներ է սպասարկում «ՀայՓոստ»-ը:

Մանե Պողոսյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «ՀայՓոստ»-ի միջոցով կարելի է ուղարկել եւ ստանալ.

. նամակներ

. բացիկներ

. փաթեթներ

. ծանրոցներ

. մանր կապոցներ

. սեկոգրամներ

.  միջազգային պարկեր

Մ-միջազգային պարկը մեկ հասցեով ուղարկվող, մինչեւ 30 կգ քաշով տպագրական նյութ է (թերթեր, ամսագրեր, հրատարակչական պարբերություններ, գրքեր եւ այլն):

Սեկոգրամը բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի է, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդակցություններով եւ հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով` կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով:

Փաթեթով ուղարկվում են մինչեւ 2 կգ քաշով տպագրական նյութեր, գործարար թղթեր եւ այլ փաստաթղթեր:

«ՀայՓոստ» ՓԲԸ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մանր կապոցը պատվիրված փոստային առաքանի է, որի միջոցով ուղարկվում են մինչեւ 2 կգ քաշով նվերներ, հուշանվերներ, եզակի նմուշներ եւ այլ մանր իրեր:

Ծանրոցը առավելագույնը 20 կգ թույլատրելի քաշով առաքանի է։




Լրահոս