Հայաստանի ամբողջ տարածքում նոյեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին hյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի։ Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 15-18 աստիճանի, երեկոյան ժամերին՝ 8-11 աստիճանի, իսկ գիշերը 0-4 աստիճանի սահմաններում։ Հայաստանի տարբեր մարզերում օդի ջերմաստիճանն օրվա տարբեր ժամերի կտատանվի -7-ից +23-ի սահմաններում։





























