Armenian text to speach

Արցախցի տատիկին քիչ առաջ հայտնաբերել են գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա՝ դաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները շուրջ 30 ժամ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելուց հետո Մարգարայի դաշտերից հայտնաբերել են արցախցի տատիկին՝ ոտաբոբիկ, սառած վիճակում։

Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն, հայտնում են լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 1950 թ. ծնված Ժաննա Անտոնյանը երեկ ժամը 15:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

«Տարեց կինը հիշողության խնդիրներ ունի։ Թոռը՝ Արտակը, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում պատմեց, որ տատը Արցախից է և չէր հաշտվում հայրենիքի կորստի հետ․ «Միշտ ասում էր՝ իմ տուն եմ գնում։ Միայն պապիկիս էր հիշում, ամեն օր իրերը հավաքում էր ու պատրաստվում վերադառնալ Արցախ»:




Լրահոս