Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արագածավանի ՔՊ-ական քրեական գործով անցնող Սուրեն Թորոսյանը ի՞նչ է եկել խնդրի Աստծուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 11։00-ին Հովհաննավանքում կարգալույծ Ստեփան Ասատրյանը կմատուցի պատարագ։ Պատարագին կմասնակցեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության և ԱԺ անդամներ։

Այս պահին Հովհաննավանքը խիստ հսկողության տակ է։ ArmLur.am-ը զրուցեց Արագածավանի ՔՊ-ական քրեական գործով անցնող Սուրեն Թորոսյանի հետ, ով նույնպես Հովհաննավանք է եկել։

Հիշեցնենք, որ կարգալույծ քահանան անցած կիրակի՝ հոկտեմբերի 26-ին ևս պատարագ մատուցեց։

Ստեփան Ասատրյանը hոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է եղել։ Կարգալույծ քահանան չի ընդունում այս որոշումը և երկրորդ անգամ ժողովրդին հրավիրել է մասնակցելու Սուրբ Հովհանավանքում իր ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանալու։

Կարգալույծ քահանային ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել, որ ինքը ևս մասնակցելու է կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին։

ArmLur.am-ն այս պահին Հովհաննավանքում լուսաբանում է իրավիճակը։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։

Նանիկ Աղասյան, Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս