
«Հերմինե Նաղդալյանը նեղանալու բնավորություն չունի»:
Ինքն իր մասին երրորդ դեմքով խոսող գործարար տիկինն իսկապես որ ումի՞ց պետք է նեղանա: Պատգամավորուհին հարկ եղած դեպքում ինքն է այլոց նեղացնում: Մի դեպքում մարդիկ են կալանավորվում, մյուս դեպքում Նաղդալյանի ամուսինն է մարդկանց խոստանում էլիտար շենքերում բնակեցնել ու խաբում է: ՀՀԿ-ական տիկնոջ անհաջող արարքների շարքը թվարկելը թերեւս ավելորդ է: Արդեն քանի տարի մանդատը գրպանում դրած` նա երբ եւ ինչ ուզի` անում է: Ողջ երկրագունդը պտտվում է նրա շուրջ: Այլ հարց է, որ բոլորն էլ հասկանում են` ով է Հերմինե Նաղդալյանը, ինչ ընդունակություններ ու արժանիքներ ունի, դրա համար էլ կամաց-կամաց արենայից դուրս թողնելու ծրագիր են մշակում: