Armenian text to speach

4.1 մագնիտուդով երկրաշարժ է եղել Բավրա գյուղի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 4108 և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացել են՝ Շիրակի և Լոռու  մարզերում 4-5 բալ։




Լրահոս