«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պարզվում է, բավականին հարուստ մարդ է, իսկ ՀՀ-ում 35 տոկոս աղքատության ֆոնին` անգամ մեծահարուստ: ՀՀ-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրում նշված է, որ նա ունի 6,5 մլն դրամ եւ 20 հազար ԱՄՆ դոլար: Սակայն Հարությունյանը չի հայտարարագրել որեւէ անշարժ կամ շարժական գույք: Ու այդտեղից տրամաբանական հարց է առաջանում, թե ում բնակարանում է ապրում Դ. Հարությունյանը: Հիշեցնենք միայն, որ վերջինիս անվան հետ էր կապվում էլիտար շենքերի կառուցմամբ զբաղվող հայտնի ,Գլենդել Հիլզե ընկերությունը: Սակայն դե յուրե Դ. Հարությունյանի եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է: Իսկ պարոն Հարությունյանի կինը` Ն. Մուրադյանը, հայտարարագրել է 50 հազար ԱՄՆ դոլար: Նրա եկամուտները գոյանում են ե՛ւ աշխատավարձից, ե՛ւ ստացված փոխառություններից»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: