Կարեն Կարապետյանը՝ ԱԱԽ քարտուղար․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի դեպքում, «դիտվել» է 2 թեկնածություն` Արմեն Աշոտյանի եւ Կարեն Կարապետյանի:

Չնայած խոսակցություններ կան, որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է որեւէ պաշտոն ստանձնել այս փուլում, այնուհանդերձ, մեր աղբյուրների պնդմամբ, հենց նա է դառնալու ԱԱԽ քարտուղար: ԱԺ նախագահի աթոռին էլ  կբազմի Գալուստ Գրիգորիչը:

Ի դեպ, շատերը գտնում են, որ այս կառավարությունը եւ ԱԺ-ն ժամանակավոր են. սեպտեմբերին Հայաստանում կսկսվեն բուռն քաղաքական պրոցեսներ, որոնք կհանգեցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, վերջին վերադասավորությունները դրան են միտված»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      




Լրահոս