Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «3-ամյա Տիգրանին խեղդամահ է արել հայրը»․ ՆԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, 7 օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ ArmLur.am-ի հարցին ի պատասխան՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ 3-ամյա Տիգրանին խեղդամահ է արել հայրը և պահել երեխայի մարմինը։ «Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի խնդիրների շրջանակում է վրա հասել դեպքը»,- հավելել է Արփինե Սարգսյանը։

Նշենք, որ երեխայի դին հայտնաբերվել է Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս