Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի, ևս 150 մարդ վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը։
Ավելի վաղ Բալխ նահանգի նահանգապետ Հաջի Զայեդի մամուլի խոսնակը հայտնել էր առնվազն չորս մարդու մահվան մասին։
«Երկրաշարժի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 150-ը», – գրում է գործակալությունը։
Ավելի վաղ Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ Աֆղանստանի կենտրոնում տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ։























































































