ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի միջեւ կոալիցիա կա, եւ այն դեռ գործում է»:

Հովիկ Աբրահամյան «Ժամանակ»

Կոալիցիան այնտեղ է հասել, որ իր գոյության մասին ամեն օր անհաշիվ հավաստիացումներ են պահանջվում, որպեսզի մարդիկ մտածեն, որ իսկապես իշխող կոալիցիան դեռ կենդանի է: Նույնիսկ այդպիսի խոսք կա` պետք է շուտ-շուտ կրկնել, որպեսզի չմոռանան: Բայց Աբրահամյանի խոսքը` կուսակցությունների անունները թվարկելիս, բավականին հեռուն գնացող կարելի է համարել: Նա դեռ ամեն ինչ անում է` ապացուցելու համար, որ ԲՀԿ-ն դեռեւս կոալիցիոն եռյակի լիիրավ անդամ է: Բայց ցավոք սրտի, հայտարարությունները ոչինչ չեն փոխում: Իրականությունն  այն է, որ կոալիցիայի ներսում ՀՀԿ-ն ատում է ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին, ՕԵԿ-ը` ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն` ՕԵԿ-ին ու ՀՀԿ-ին:




Լրահոս