«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ամեն ինչ տանում է նրան, որ Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը չմտնի նաև Աժ՝ առաջիկա երկուշաբթի մեկնարկող քառօրյայի օրակարգ։ Օրինագծի քննարկման շարունակական ձգձգումները նյարդայնացնում են կոմիտեի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ Աղվան Հովսեփյանին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինիս շրջապատի ներկայացուցիչները մտավախություններ ունեն, թե իշխանության ներկայացուցիչները դիտավորյալ են ձգձգում հարցը։
Ի դեպ, Աղվան Հովսեփյանը լարված հարաբերություններ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով օրենքի նախագծի տրամաբանությամբ, պետք է առաջադրի Քննչական պետական կոմիտեի նախագահի թեկնածուին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։