Եկեղեցի-պետություն աներևույթ հակամարտությունն այնքան է խորացել, որ համակիրների փնտրտուքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս կիրակի նոյեմբերի 9-ին պատարագի կգնա Թալինում։ Հարկ է նշել, որ նոյեմբերի 9-ը հայտնի կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրման 5-րդ տարին է լրանում։
Մինչ իշխանությունը ողջ էլիտայով պատրաստվում է մասնակցել այս պատարագին հիշենք Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական և ոչ վաղ անցյալը։
Սա Նիկոլ Փաշինյանն է հեղափոխությունից օրեր անց․
Իսկ սա Նիկոլ Փաշինյանն է հեղափոխությունից 7 տարի անց։
Հեղափոխությունից 7 տարի անց ամեն դեպքում պետությունը խառնվել է եկեղեցու գործերին։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում 3 սրբազաններ կալանավորվել են, նրանցից 1-ը դատապարտվել։
Հարկ է նշել սակայն, որ նիկոլ Փաշինյանը իր խոստացած հոգևոր երթը դեպի Վեհարան կարծես թե դեռ չի կազմակերպել և այժմ փորձում է կիրակնորյա պատարագների միջոցով համակիրնե հավաքել։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․























































































