Armenian text to speach

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա, հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ:

Քրիստափորի փողոցից դեպի Տիրգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման:




Լրահոս