Armenian text to speach

Վիետնամում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 42 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վիետնամի կենտրոնական հատվածում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի: Հուե քաղաքից տարհանվել է 400 բնակիչ, երկուշաբթի օրը հաղորդել է VietnamNews պետական ​​լրատվական պորտալը։

«Մինչ օրս տարածաշրջանում անբարենպաստ եղանակի հետևանքով մահացել կամ անհետ կորել է 42 մարդ։ Օդերևութաբանները նախազգուշացնում են հետագա անձրևների մասին», – հաղորդում է պորտալը։

Ավելի վաղ վիետնամական լրատվամիջոցները հայտնել էին, որ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 37 մարդ։




Լրահոս