ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք չենք էլ շտապում, որ հասնենք գործնական արդյունքի, որովհետեւ գաղափարական դաշտ ստեղծելը մեկ-երկու օրվա խնդիր չէ»:

Արշակ Սադոյան «Առավոտ»

Դե իհարկե, գաղափարական դաշտ ձեւավորելը լուրջ, երկարատեւ, համառ աշխատանք է պահանջում: Եւ հաշվի առնելով այսօրվա քաղաքական դաշտի գաղափարազուրկ վիճակը` դժվար էլ Սադոյանենց երբեւէ հաջողվի արդյունքի հասնել այդ գործում: Բայց չպետք է մոռանանք, որ նույն ռադիոլսողների սիրելի Արշակ Սադոյանը, իր մեկ հոգանոց կուսակցությունը ձեւավորելով, ժամանակին նպաստեց, որպեսզի Հայաստանն այսօր ունենա այսպիսի խճճված, իդեալոգիաներից զուրկ քաղաքական ճահիճ: Այնպես որ, ինչ-որ բան քանդելուց առաջ պետք է մտածել` արդյո՞ք կարող եք այնպիսի նորույթ կառուցել, որ հնին գերազանցի:




Լրահոս