Armenian text to speach

Ջրային կոմիտեի ղեկավար կազմը մոնիտորինգային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեւանից ոռոգման նպատակով ջրթող հանգույցների կապարակնքումից հետո՝ Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը, տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ՋԿ ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Արտյոմ Մխիթարյանը աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին։

Կոմիտեի ղեկավար կազմը շրջայց է կատարել ոռոգման մի շարք հատվածներում, մասնավորապես՝ այցելել է Սևան–Հրազդան ջրանցքի գլխամաս, Սևան ՀԷԿ և Գեղամավանի դիտակետ։ Դիտարկվել եւ քննարկվել են ոռոգման համակարգի տարբեր հատվածներում առկա խնդիրները, նախանշվել են մոնիտորինգային հաջորդ այցերի ուղղությունները։

Կոմիտեն շարունակելու է ուսումնասիրությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել ոռոգման համակարգերի կառավարելիությունը և նվազեցնել ջրային կորուստները մարզերում




Լրահոս