Դեռեւս սույն թվականի օգոստոսին «Ժողովուրդ»-ը նամակ էր ստացել քաղաքացի Գուրգեն Աղաջանյանից, որտեղ ներկայացված էր, թե ինչ գործունեություն են ծավալել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանն ու նրա տեղակալ Աշոտ Մարկոսյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել էր տիկին Կիրակոսյանի հետ եւ ներկայացրել նաեւ նրա մեկնաբանությունը: Մեր հրապարակման հաջորդ օրը խմբագրություն այցելեց ոմն Գուրգեն Աղաջանյան եւ հայտարարեց, թե այդ նամակի հեղինակն ինքը չէ, այն ինչ-որ մեկը գրել է իր անունից: Ապա որոշեց «վիրավորվել» եւ դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ն այդ նամակը ստացել է «Հայփոստ»-ից, նամակի վրա առկա են հասցեն եւ հասցեատիրոջ անուն-ազգանունը, բազմաթիվ կնիքներ. մի խոսքով, այն ամենն, ինչ պահանջվում է նամակի համար: Բայց քաղաքացի Գուրգեն Աղաջանյանը վիրավորվել է մեզանից, որ մենք հրապարակել ենք Գուրգեն Աղաջանյանից ստացված նամակը: Նա մի տեքստ բերեց խմբագրություն, որտեղ գովասանքի խոսքեր էին շարադրված Աշոտ Մարկոսյանի հասցեին, որ նա շատ լավ մարդ է, փայլուն անձնավորություն եւ այլն: Բացատրեցինք, որ դա հերքում չէ, եւ չենք կարող այն տպագրել, պարոնն ավելի վիրավորվեց: Բացի այդ, չենք պատրաստվում ամեն պատահած Գուրգեն Աղաջանյանի պահանջով հերքում տպագրել, երբ վստահ չենք` իրականում ի՞նքն է նամակի հեղինակը, թե՞ ոչ:
Իսկ նամակը, որը հրապարակվել է «Ժողովուրդ»-ի 131-րդ համարում, այսպիսի բովանդակություն ուներ. «Կարինեն Աբովյան փողոցի իր բնակարանը ստացել է որպես կաշառք, եւ դժվար չէ պատկերացնել, թե դրա դեմ ինչպիսի խախտումներ են արել այդ գործի գիտակ Աշոտ Մարկոսյանի հետ, տիկին Կիրակոսյանը նման խարդախություններն իրականացնում է` հանրապետության ղեկավարության աչքերին թոզ փչելով»: Նամակում կոչ էր արված ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին` վարչությունը «մաքրել Աշոտ Մարկոսյանից եւ մի քանի նման տականքներից»: Ահա այս խոսքերը «վիրավորել» են ոչ թե Մարկոսյանին կամ Կիրակոսյանին, այլ Աղաջանյանին, եւ վերջինս դիմել է դատարան:
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 24-ին սկսվել է Աղաջանյանի ներկայացրած հայցի քննությունը: Սակայն դատավարությունը սկսվելուց անմիջապես հետո ավարտվել էր, քանի որ դատարանում որպես երրորդ անձ ներգրավված ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանին եւ վարչության ներկայիս պետ Արման Սահակյանի տեղակալ Աշոտ Մարկոսյանին ուղարկված ծանուցագրերը հասցեատերերին չէին հասել:
Երեկ փորձեցինք զրուցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի հետ` պարզելու, թե նա որտեղ է գտնվում, որ ծանուցագրերը չեն հասնում իրեն, եւ ընդհանրապես ինչ է մտածում իր փոխարեն վիրավորված քաղաքացու գործողությունների մասին, սակայն չստացվեց: Պարզեցինք, որ Մարկոսյանը դեկտեմբերի 6-ից արձակուրդի մեջ է գտնվում:
Զրուցեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդու` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ` իմանալու իր տեղակալ Մարկոսյանի գտնվելու վայրի մասին, քանի որ նա չի ներկայանում դատարան, իսկ նամակներն էլ հասցեատիրոջը չեն հասնում: Բացի այդ, նա կարծես չունի նաեւ հեռախոսահամար: Սահակյանն ասաց. «Ինքը բջջային հեռախոս չունի, իսկ այս պահին արձակուրդի մեջ է գտնվում, ինքն ամսվա վերջում նոր կգա»:
Իհարկե, տարակուսելի է, որ 54-ամյա պաշտոնյան բջջային հեռախոս չունի, որի միջոցով հնարավոր կլիներ կապ հաստատել եւ պարզել, թե ինչու դատարան չի ներկայանում: Բայց փաստ է, որ «անկապ» այդ մարդը վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Մարկոսյանը Երեւանում չէ, եւ հնարավոր է` այսօրվա դատավարությանը եւս չներկայանա:
Բայց միայն սա չէ այս գործի խայտառակությունը: Անհայտ է նաեւ ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի գտնվելու վայրը: Անգամ ՀՀԿ շրջանակներում, երբ հետաքրքրվեցինք նրա գտնվելու վայրի մասին, ասացին, որ տեղյակ չեն, հեռախոսահամարն էլ չունեն: «Նա իր տունը փոխել է, չունենք կոնտակտ»,-սա էր ՀՀԿ-ականների պատասխանը:
Վերջում հավելենք, որ Գուրգեն Աղաջանյանն իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է 804 հազար դրամ: Դատաքննությունը կշարունակվի այսօր` ժամը 12:00-ին, դատավոր Արայիկ Մելքոնյանի նախագահությամբ:
ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ Է