ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ժամանել է Դոհա՝ մասնակցելու Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովին, որը տեղի կունենա Կատարում նոյեմբերի 4-ից 6-ը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով տեղի The Peninsula պարբերականը։
Նշվում է, որ Համադ միջազգային օդանավակայան ժամանելուն պես Նախագահ Խաչատուրյանին դիմավորել են Կատարի արտաքին գործերի նախարարության արարողակարգի բաժնի տնօրեն Իբրահիմ Յուսեֆ Ֆախրոն և Դոհայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանը։

























































































