«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 31-ին բանաձև է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում նաև Վրաստանում տիրող իրավիճակին: Ինչպես նշվում է բանաձևում, Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին ժողովրդավարության անկումը:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանիի կարծիքով՝ Եվրանեսթի բանաձևը զուրկ է բովանդակությունից․
«Ցավոք, գտնվեցին հայ պատգամավորներ, որոնք, ըստ էության, անվստահություն հայտնեցին սեփական վարչապետին, քանի որ Հայաստանի վարչապետը պաշտոնապես և տարբեր այցերով գտնվում էր Վրաստանում և հանդիպում էր ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ։ Աջակցելով բանաձևին, որում խոսվում է վրացական կառավարության ոչ լեգիտիմության մասին, նրանք անվստահություն են հայտնում սեփական վարչապետին։ Այդ փաստարկները մեզ հստակ ցույց են տալիս, թե որքան անիմաստ է այս բանաձեւը, որը զուրկ է բովանդակությունից, դրա նպատակն է թեկուզ մեկ աղյուս դնել ի վնաս Վրաստանի», — հայտարարել է Ցիլոսանին։



















































































