
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ եւ նրան առաջարկել Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը: Միաժամանակ ավելացրեց, որ Կարեն Կարապետյանը ցանկություն չի հայտնել առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնում: Նրա խոսքով, Կարեն Կարապետյանն այլ ծրագրեր ունի: Ինչպես նաեւ ավելացրեց, ո ր այս պահին ավելին չի կարող ասել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի