Ավելի քան երեսուն տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Դրա համար այն պարբերաբար արտահայտվում է Հայաստանում ու Ադրբեջանում՝ մամուլի, փորձագետների ու անգամ երկրների ղեկավարների մակարդակով, «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ ասել է Փաշինյանը
«Սա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք պատմությունը, բայց չպետք է նաև դառնանք պատմությունը վերարտադրող»,- ասել է նա: Նշենք, որ երեկ Ալիևը հայտարարել է, որ «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»:
Մանրամասները՝ տեսանյութում․


















































































