Ազգային ժողովում շարունակվում են 2025 թվականի պետական բյուջեի քննարկումները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր ելույթում անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։
«2019 թվականին համակարգում ունեինք ավելի քան 2 200 ուսուցիչ, որոնք չունեին բարձրագույն կրթություն։ Այսօր համակարգում մնացել են միայն 594 նման ուսուցիչ, ովքեր կամավոր ատեստավորվել են, հաստատել իրենց առարկայական գիտելիքները և շարունակել աշխատանքը։
Ընդհանուր առմամբ, այս պահին ունենք 6 300-ից ավելի ուսուցիչ, որոնք կամավոր ատեստավորվել են և էապես բարձրացրել իրենց վարձատրությունը։ Բացի այդ, 1 400-ից ավելի ուսուցիչ այս տարի դիմել է կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար, որի գործընթացը կմեկնարկի հենց այս շաբաթ։ Սա նշանակում է, որ ուսուցիչների շուրջ կեսն արդեն կամ կամավոր ատեստավորված է, կամ դիմել է՝ դառնալու համակարգի շահառու։
Հաջորդ տարվա համար ուսուցիչների խրախուսման ծրագրերի իրականացման նպատակով պետական բյուջեով նախատեսվել է ավելի քան 20 միլիարդ դրամ, ինչը կրկնակի ավել է՝ 2024 թվականի համեմատ»,– նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































