2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց Ծիծեռնակաբերդի վերանորոգման մասին․
«Տիկին Գալստյան, մենք միասին խոսում ենք հուշարձանների վերականգնման կարևորության մասին։ Դուք ասում եք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պետք է պատշաճ վերականգնվի, հիմնանորոգվի, և մենք բոլորս համաձայն ենք՝ այո, դա այդպես պետք է լինի։ Պետք է բացառել որևէ խնդիր»։
Ի պատասխան Լիլիթ Գալստյանը նշեց․
«Վիրավորական երանգներ կային այդ պատասխանի մեջ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ սա ձեր աշխատասենյակը չի, սա Ազգային ժողովն է, և դուք հաշվետու եք Ազգային ժողովին։ Իմ որևէ նախադասությունում չճշտված փաստեր չկան, ես հնչեցնում եմ մասնագիտական շրջանակներում մասնագիտական տեսակետը, և դուք պարտավոր եք Ազգային ժողովում պատշաճ, բարեկրթաբար պատասխանել պատգամավորի հարցերին»։
Մանրամասները՝ տեսանյութում․























































































