Armenian text to speach

Փորձել էին վճարել կեղծ թղթադրամներով. Արարատի մարզի ոստիկանները ձերբակալել են երկու անձի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 1-ին` ժամը 19:25-ին, Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ Երևան-Երասխ ճանապարհի ռեստորանային համալիրի հաճախորդները վճարել են կեղծ թղթադրամով։

Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, մեկնել են բաժնից օպերատիվ խումբ նաև` մարզի պարեկները։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ուղևորների ինքնությունը` Արտաշատի և Ոստան գյուղի բնակիչներ 33 և 32 տարեկան երկու տղամարդ:

Ըստ վարորդի` Արտաշատից ռեստորան տեղափոխելու համար իրեն փորձել են վճարել 20 և 50 հազարանոց թղթադրամներով, սակայն հասկանալով, որ կեղծ են, ինքը դրանք չի վերցրել։

Ժամը 20:25-ին Երևան-Երասխ ճանապարհի Դիմիտրով գյուղի հատվածում տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Արտաշատի բաժին:

32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ 20 և երեք հատ 10 հազարանոց կեղծ թղթադրամներ, նաև` գաղտնի փականով դանակ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։




Լրահոս