championat.com-ը քվեարկություն է անցկացրել` պարզելու համար, թե ովքեր են Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի ամենաարժեքավոր ֆուտբոլիստները: Տասնյակի 9-րդ հորիզոնականում է Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Տուրի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ է ճանաչվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոն։ Երկրորդ տեղում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Կրասնոդարի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովը։
Հիշեցնենք, որ վերջին խաղում հայ ֆուտբոլիստը դարձել էր գոլի հեղինակ, սակայն դրա չէր փրկել «Սպարտակին» պարտությունից: