Armenian text to speach

Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության մեղադրանքով հետախուզվողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 3-ին Դեմիրճյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տարել 48-ամյա մի տղամարդու։ Նա հոկտեմբերի 22-ից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

48-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս