
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն այսօր պաշտոնապես կհեռացվի զբաղեցրած պաշտոնից. գրում է sovsport-ը՝ հղում անելով The Telegraph-ին:
Շոտլանդացու տեղը ժամանակավորապես կզբաղեցնի թիմի խաղացող-մարզիչ Ռայան Գիգզը: Նրա օգնականը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Նիկի Բատը, ով մինչ այդ գլխավորում էր ակումբի պատանեկան թիմը:
Ավելի վաղ նշվում էր, որ պաշտոնանկության համար Մոյեսին 4,5 միլիոն ֆունտ փոխհատուցում կտրվի: