Armenian text to speach

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ Մ23 տարեկանների ԵԱ-ի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի հավաքականը 6-րդ ոսկե մեդալը նվաճեց Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Մրցումային վերջին օրը 110 կգ ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 175 կգ ու 182 կգ: Այս ձևում Կարապետյանը դարձավ ոսկե մեդալակիր:  Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 210 կգ, 215 կգ: Այս վարժությունում  նա երկրորդ տեղում էր: Երկամարտի 397 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոնն է:

Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցեց: Հրումում նա բարձրացրեց 210 կգ ու 221 կգ ու այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ:




Լրահոս