Armenian text to speach

Պահանջում են բանկային հաշիվներից հանել գումարը և հաշվեհամարում լիցքավորել այն․ ՆԳՆ-ն զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԳՆ-ն զգուշացնում է․

«Հարգելի հայրենակիցներ, երբ Ձեզ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով  պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրմադրած հաշվեհամարում լիցքավորել այն (Ձեզանից կարող են պահանջել կրիպտոակտիվային ծառայություն մատուցող բանկոմատներից QR կոդը նկարել և ուղարկել իրենց) մի՛ վստահեք:

Դրանով դուք Ձեր ֆինանասական միջոցները տրամադրում եք հանցագործներին:

Ֆինանսական այս զեղծարարությունը կանխելու նպատակով Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ակտիվ համագործակցություն է հաստատել կրիպտոտերմինալային ծառայություն մատուցող SKYLABS ընկերության հետ, որի արդյունքում հիշյալ տերմինալներով իրականացված զեղծարարությունները ամբողջովին կկանխվեն, իսկ մուտքագրված գումարը հանցագործները չեն կարողանա տնօրինել:

Հիշեք` զգոնությունը կարևոր է»։




Լրահոս