Armenian text to speach

5 անշարժ գույք, նոր մեքենա, 31 մլն տարեկան եկամուտ․ ինչ է հայտարարագրել Ֆինանսների փոխնախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ով 2006 թվականից աշխատել է նախարարության տարբեր հաստիքներում, մեքենաների առք ու վաճառքի մեջ է եղել 2024 թվականին։

2018թ.մայիսից ի վեր Պողոսյանը ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։

Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Արման Պողոսյանը 5 անշարժ գույք է հայտարարագրել։  Գույքերից 3-ը գտնվում են Արագածոտնի մարզի Օշական գյուղում, որը փոխնախարարի ծննդավայրն է։ 3 գույքից 2 հողամաս և 1 բնակելի տուն, որոնք Արման Պողոսյանը 2012 թվականին ժառանգություն է ստացել։ Այդ գույքերը Պողոսյանին պատկանում են միանձնյա սեփականության իրավունքով։

Պողոսյանը հայտարարագրել է նաև 2 անշարժ գույք Երևանում, մեկը՝ բազմաբնակարան շենքում ոչ բնակելի տարածք Ավան վարչական շրջանում, որը գնել է 2016 թվականին, մյուսն էլ՝ բնակարան Կենտրոն վարչական շրջանում՝ գնված 2019 թվականին։

Տվյալ տարվա սկզբում ոխնախարարը ունեցել է TOYOTA մակնիշի մեքենա ձեռք բերված 2021 թվականին, սակայն տարվա ընթացքում այն վաճառել է 9 մլն դրամով։
Վաճառքից հետո Պողոսյանը գնել է LEXUS մակնիշի մեքենա  10 մլն 750 հազար դրամ։

Փոխնախարարը նախորդ տարի պարտատոմսեր է ձեռք բերել 20 մն դրամ արժեքով։

Տվյալ տարվա սկզբում առկա 25 մլն դրամ բանկային ավանդը զրոյացել է տարեվերջին։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 105 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 51 հազար դոլար և 2 հազար եվրո։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են  31 մլն 452 հազար դրամ, որից 15 մլն 79 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ֆինանսների նախարարությունում։ Եկամուտներից 9 մլն դրամը գույքի վաճառքից ստացված եկամուտն է,  3 մլն 222 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, 3 մլն Վարձակալության դիմաց ստացված եկամուտ է Շաշլով Գեորգի Յուրիից։
Եկամուտներից 236 հազար դրամը ստացված փոխառություն է Արարատբանկից, իսկ  915 հազար դրամը Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում է Էվոկաբանկից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  28 մլն 785 հազար դրամ, որից 28 մլն 549 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Փոխնախարարը հանգստի համար ծախսել է  3 մլն 588 հազար դրամ։ Նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույքի բաժնում Պողոսյանը հայտարարագրել է  13 մլն 960 հազար դրամ։

Էմմա Միքայելյան




Լրահոս