Ազգային ժողովում շարունակվում են 2025 թվականի պետական բյուջեի քննարկումները։
Այսօր բյուջեն ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Ելույթի ընթացքում պատգամավոր Թագուհի Թովմասյանը ձեռնաշղթա էր բերել իր հետ՝ ցանկանալով նվիրել այն ՔԿ նախագահին․
«Ուզում եմ ձեզ խորհրդանշական մի նվեր տալ և հուսով եմ՝ այն կդնեք ձեր սեղանին ու ամեն անգամ կհիշեք, որ քաղաքացիներին կալանքի տանելը միշտ ամենաճիշտ որոշումը չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում


























































































