Armenian text to speach

«Ամենամեծ փառքի պահը»․ անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին շնորհվել է ասպետի կոչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ասպետի կոչում է շնորհել անգլիացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին։

Նախկին ֆուտբոլիստը այս պարգևին արժանացել է սպորտի զարգացման և բարերարության գործում ունեցած ներդրման համար։ Դեյվիդ Բեքհեմը ասպետի կոչում ստացավ Չարլզ III թագավորի կողմից Վինձորի ամրոցում՝ ստանալով սըր Չարլզ տիտղոսը սպորտին և բարեգործությանը մատուցած իր ծառայությունների համար։ Անգլիայի հավաքականի 50-ամյա նախկին ավագը դա անվանել է «անկասկած՝ իր կյանքի ամենամեծ փառքի պահը»։

Բեքհեմը երկու տասնամյակ աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և կարևոր դեր է խաղացել Լոնդոնի՝ 2012 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հաջող հայտի գործում։ Այս մրցանակը
եզրափակում է ֆուտբոլիստի փառահեղ կարիերան, որի ընթացքում Բեքհեմը Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 115 խաղ և նվաճել խոշոր գավաթներ «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մադրիդի» և «Պարի Սեն Ժերմենի» հետ։

Հիշեցնենք․
– Դեյվիդ Բեքհեմը առաջին անգլիացի ֆուտբոլիստն է, ով հաղթել չորս տարբեր երկրների ազգային առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, ԱՄՆ, Ֆրանսիա),

– Առաջին անգլիացի ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել երեք աշխարհի առաջնություններում

– Առաջին բրիտանացի ֆուտբոլիստն է, ով 100-ից ավել խաղեր է անցկացրել Չեմպիոնների Լիգայում

– Բեքհեմը Անգլիայի ֆուտբոլի հավաքականի ավագ է եղել 59 անգամ՝ համարվելով 4-րդը Բոբի Մուրից, Բիլլի Ռայթից և Բրայան Ռոբսոնից հետո

– 2006 թվականի Ֆիֆայի աշխարհի առաջնության ժամանակ Էկվադորի հետ խաղում երկրորդ խաղակեսի ընթացքում խփած գոլից հետո Բեքհեմըդարձավ միակ անգլիացի ֆուտբոլիստը, ով գոլ է խփել աշխարհի երեք առաջնությունների ընթացքում։ Մի քանի օր հետո նույն «սխրագործությունն» է գործում նաև Ռեալ Մադրիդի ավագ Ռաուլը

– Էկվադորի հավաքականի դարպասը խփած գնդակով նա նաև դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ 5-րդ ֆուտբոլիստը, ով հաշիվը բացել է ուղիղ ազատ հարվածից, մյուս 4-ը Պելեն, Ռոբերտո Ռիվելինոն, Թեոֆիլիո Կուբիլյասը և Բերնարդ Գենգինին էին։

Նանիկ Աղասյան




Լրահոս