Armenian text to speach

Դատախազությունը պահանջում է լուծել Դրախտիկում Գասպարյանի ընտանիքին պատկանող գույքերի պայմանագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի ղեկավարի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունը և ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) տրամադրելու պահին՝ 2017 թվականի հունվարի 22-ին, նշված հասցեում ինքնակամ կառուցված են եղել վերոնշյալ փաստաթղթերով կառուցման ենթակա շինությունները:

Այսպիսով, Դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է՝

2010 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինքնակամ կառուցված 5 քմ շինության առկայության պայմաններում տրամադրել են ճարտարապետահատակագծային առաջադրանք.

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կատարել են ապօրինի գրանցումներ.

2017 թվականին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքապետարանի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինքնակամ կառուցված շինությունների առկայության պայմաններում, տրամադրել են ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն և ավարտական ակտ.

2010-2017 թվականներին Գեղարքունիքի մարզի Դրախտիկի համայնքապետարանի պաշտոնատար անձինք Գեղարքունիքի մարզի Դրախտիկ 1-ին փողոցի 97 հասցեի շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվություն կիրառելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել:

Ուսումնասիրության արդյունքներով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված հողամասի վերաբերյալ պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:




Լրահոս