Փակ քննարկում՝ վարչապետի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ են հավաքվել ԱԺ խմբակցությունների պատգամավորները: Քննարկվում է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային մասին» օրենքի բարեփոխման թեման:

armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կառավարության շենք են եկել ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, ԲՀԿ-ից՝ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Ժառանգությունից» ներկա է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ՀՅԴ-ից մասնակցում են Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանն ու Լևոն Դոխոլյանը: ՀԱԿ-ից դեռ ոչ ոք չի եկել:

Քննարկմանը մասնակցում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը, ով հրաժարվեց պատասխանել որևէ հարցի:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է, որ բոլոր հարցերը լուծվեն քննարկումների միջոցով:

Իսկ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը միայն նշեց, որ քննարկելու են կուտակայինի հետ կապված հարցերը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս