Armenian text to speach

Ռուսաստանը սպառնում է Վենեսուելա ուղարկել միջուկային հրթիռներ՝ ԱՄՆ-ին զսպելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանը հայտարարել է, որ կարող է Վենեսուելա ուղարկել իր միջուկային հարվածային հնարավորությամբ հրթիռներ՝ ԱՄՆ-ին զսպելու նպատակով։

ՌԴ Պաշտպանական կոմիտեի փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը ասել է, որ «ոչ մի խոչընդոտ չկա» Վենեսուելային «Օրեշնիկ» կամ «Կալիբր» հրթիռներ մատակարարելու համար։

Վերջին ամիսներին լարվածությունն աճել է, քանի որ ԱՄՆ-ն ուժեղացրել է ռազմական ներկայությունը Վենեսուելայի ափերի մոտ՝ իրականացնելով հարվածներ՝ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի անվան տակ։ Այդ գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։

Դրան ի պատասխան՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին՝ ռազմական օգնություն ստանալու նպատակով։

Ռուսաստանը դրական է արձագանքել՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել համագործակցությունը։ «Օրեշնիկ» հրթիռը կարող է զարգացնել մինչև Մախ 10 արագություն և կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկ։

ԱՄՆ վարչակազմը դեռևս չի արձագանքել Ռուսաստանի հայտարարությանը, սակայն Թրամփն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել են, որ Վենեսուելայի նկատմամբ լայնածավալ պատերազմ չեն նախատեսում։




Լրահոս