Armenian text to speach

53-ամյա վանաձորցին ավտոնորոգման կետում թմրանյութ էր պահում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Վանաձորի բնակիչ 53-ամյա տղամարդը քաղաքի ավտոմեքենաների վերանորոգման կետերից մեկում մարիխուանա է պահում։

Ստուգման նպատակով քրեական ոստիկանները նոյեմբերի 4-ին այցելել են ավտոնորոգման կետ: Տղամարդը հայտնել է, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։

53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ ավտոմեքենաների սպասարկման կետում հայտնաբերվել է մոտ 245 գրամ մարիխուանա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս