ՅՈՒՐԱՑՐԵԼ Է ԹՈՇԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների եւ նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Վանաձորի թիվ N փոստային բաժանմունքի պետը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, քաղաքացիների կենսաթոշակները եւ նպաստը վճարելու համար  2011թ. նոյեմբեր ամսին ստացված, ինչպես նաեւ ազգաբնակչությունից որպես վարձավճարներ գանձված գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 6 մլն 420 հազար դրամ գումար: Նյութերի հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:




Լրահոս