Armenian text to speach

Վիլյամ արքայազնի 5․500 մղոնանոց «էկո» ուղևորությունը քննադատության է արժանացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վիլյամ արքայազնը Բրազիլիա մեկնել է Earthshot Prize կլիմայական նախագծի շրջանակում, որտեղ հինգ նորարար նախագծեր կստանան 1 մլն ֆունտ յուրաքանչյուրը: Այցը տեղի է ունեցել COP30 կլիմայական համաժողովի նախօրեին:

Սոցցանցերում քննադատել են այս թռիչքը, համարելով այն հարկատուների միջոցների անխնա օգտագործում, և հիշեցրել են  Հարի արքայազնի գործունեությունը։

Այցի ընթացքում Վիլյամը մասնակցել է սպորտային միջոցառումների, այցելել Ամազոնյան անտառների պահպանման նախաձեռնություններ և հանդիպել բնիկ համայնքների ներկայացուցիչների հետ:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին Ռիոյի Museum of Tomorrow-ում, իսկ Earthshot Prize ծրագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը՝ ընդհանուր £50 մլն դրամաշնորհ տրամադրելով:




Լրահոս