Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին մի տղամարդ փորձել է համբուրել և գրկել, երբ նա քաղաքացիների հետ հանդիպում էր ունենում Մեխիկո քաղաքում: Տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ էր, և Շեյնբաումը հեռացրեց նրա ձեռքերը, իսկ հետո պետական աշխատակիցը միջամտեց:
Պետական ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն:
Այս դեպքը մեկնաբանությունների ալիք է առաջացրել և բազմաթիվ քաղաքացիներ նշում էին, որ այս դեմքը ցույց է տալիս, որ նույնիսկ երկրի նախագահը փողոցում պաշտպանված չէ։

























































































