Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայություն(Роспотребнадзор) գիտնականները մշակել են հեպատիտ C-ի ախտորոշման աշխարհում առաջին արագ թեստը, որը կարող է հայտնաբերել վիրուսը ընդամենը 25-30 րոպեում՝ 1,5-2 ժամվա փոխարեն:
Նման արագ և ճշգրիտ ախտորոշումը կարևոր է հիվանդներին արագորեն նույնականացնելու՝ արդյունավետ բուժում նշանակելու և հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար։
Տեղեկացնենք, որ հեպատիտ C-ն արյան միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդություն է: Այն կարող է լուրջ լյարդի վնասում առաջացնել, այդ թվում՝ ցիռոզ և քաղցկեղ: Հատկապես խոցելի են թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ:
Նանիկ Աղասյան


























































































